Ուսումնական տարվա մեկնարկին զուգահեռ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը սկսել է ավանդական «Զգուշացե՛ք, երեխաներ են» միջոցառումները։
Նախապես սահմանվել է, թե որ ուսումնական հաստատությունների հարևանությամբ որ ստորաբաժանումներն են իրականացնել ծառայություն։
«Պարեկային ծառայության կարգախմբերը և Համայնքային ոստիկանության ծառայողները մայրաքաղաքում ու մարզերում դպրոցների բակերում և մերձակա տարածքներում հետևել են երթևեկության անվտանգության ապահովմանն ու հասարակական կարգի պահպանմանը։ Ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ սեպտեմբերի 1-12-ը ՆԳՆ ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում անցկացնելու է «Զգուշացե՛ք, երեխաներ են» կարգախոսով միջոցառումներ։ Հանրապետության հանրակրթական դպրոցների և այլ ուսումնական հաստատությունների հարակից տարածքներում իրականացվելու է ուժեղացված ծառայություն»,- ասվում է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։






