AM
1 Սեպտեմբեր 2025 - 12:37 AMT

Սեպտեմբերին օդի ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 1-2 աստիճանով

Սեպտեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը Հայաստանի ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր 1-2 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմային մոտ։, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Սեպտեմբերի 1-2-ին ամբողջ հանրապետությունում, այդ թվում մայրաքաղաք Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Հանրապետության տարածքում` սեպտեմբերի 1-ի ցերեկը, 2-ին, 3-ի գիշերը, 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 3-ին կեսօրից հետո, 4-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 1-ի ցերեկը, 2-ին աստիճանաբար կբարձրանա ևս 1-2 աստիճանով, սեպտեմբերի 3-4-ին աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով։

Երևանում՝ սեպտեմբերի 1-ի ցերեկը, 2-ին, 3-ի գիշերը, 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 3-ի երեկոյան, 4-ի գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 16-19մ/վ արագությամբ։