Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպման ժամանակ, արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ, հայտարարել է, որ Ալիևի կողմից «օգտագործվող բառապաշարը չի ընկալվում այն տրամաբանության մեջ, որը համաձայնեցվել է Վաշինգտոնում»:
Ալիևը նույն հարթակում իր ելույթում ասել էր․ «Ես վստահ եմ, որ «Զանգեզուրի միջանցքը» շուտով կդառնա Միջին միջանցքի, ինչպես նաև «Հյուսիս-Հարավ» միջանցքի ևս մեկ կարևոր հատված, որը կնպաստի խաղաղության և բազմակողմ համագարծակցության ամրապնդմանը, որն օգուտ կբերի Ադրբեջանի արևելյան, արևմտյան, հյուսիային և հարվային, մոտ ու հեռավոր երկրներին»:
Փաշինյանն իր ելույթում աել է․ «Ուզում եմ տեղյակ պահել, որ Ադրբեջանի նախագահի կողմից օգտագործվող բառապաշարը մեր կողմից չի ընկալվում այն տրամաբանության մեջ, որը մենք համաձայնեցրել ենք Վաշինգտոնում, մանավանդ, որ այդ համաձայնությունների շրջանակում, Հայաստանն ու ԱՄՆ -ն կիրականացնեն հաղորդակցության ներդրումայն ծրագիրը, որը կոչվում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»: Այս ծրագիրը բխում է Հայաստանի Հանրապետության «Խաղաղության խաչմերուկ» նախագծից, որի վերաբերյալ Հայաստանը և ԱՄՆ -ն ստորագրեցին երկկողմ հուշագիր՝ այդ նախագիծը զարգացնելու և ներդրումներ անելու ուղղությամբ:
Այժմ մենք քննարկում ենք տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության սկզբունքների հիման վրա մեր 2 երկրների միջև տրանսպորտային հաղորդակցությունների բացման հարցը: Այս ջանքերը կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև Հայասատանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը, Հայաստանի համար միջազգային և ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով: Ուզում եմ, ընդգծել, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ընդունած հռչակագրում նաև համաձայնցվել է որոշակի տերմինաբանություն և կարծում եմ, որ տերմինաբանության ճշտված, համաձայնեցված տերմինաբանության օգտագործումը կնպաստի կառուցողական մթոնոլորտի և հետագա աշխատանքի իրացմանը», – ասել է Փաշինյանը:
Փաշինյանն իր ելույթում կարևորել է նաև Հայաստանի և Պակիստանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին համատեղ կոմյունիկեի ստորագրումը։
«Այս տարի Չինաստանի նախագահությունն անցկացվում է «ՇՀԿ կայուն զարգացման տարի» թեմատիկ ուղղվածության ներքո, որի շրջանակը ընդգրկում է նաև կենսաբազմազանության և բնական միջավայրի առջև ծառացած հրատապ մարտահրավերների հասցեագրումը՝ որպես կայուն զարգացման և գլոբալ բնապահպանական օրակարգի ևս մեկ կարևոր բաղադրիչ։
Որպես 2026 թվականին ՄԱԿ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի «COP17» համաժողովը հյուրընկալող և նախագահող երկիր` Հայաստանն ամենայն ջանքեր կգործադրի նպաստելու կոնվենցիաների, դրանց արձանագրությունների և գլոբալ շրջանակի նպատակների առաջխաղացմանը»,–ասել է նա։
Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից հետո առաջին անգամ հանդիպել են Շանհայի գագաթնաժողովի շրջանակում։ «Երկու ղեկավարներն էլ ընդգծել են Վաշինգտոնում կայացած վերջին գագաթնաժողովի արդյունքում ձևավորված դրական դինամիկան, որը վկայում է խաղաղության առաջմղման և հարաբերությունների կարգավորման գործընթացին միջազգային հանրության աջակցության մասին», – ասված է տարածած հաղորդագրությունում:
Նույն օրը, Չինաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ, Ալիևը հայտարարել է. «Երևանի և Բաքվի միջև կարգավորման և խաղաղության շուրջ բանակցություններն ընթանում են երկկողմ հիմունքներով, և «խաղաղությունն արդեն հաստատվել է երկու երկրների միջև»:






