2025 թվականի առաջին կիսամյակում՝ հունվար-հունիս ամիսներին ՀՀ-ում հաշվառվել է 32,464 մարդ, ինչը զգալիորեն քիչ է նախորդ տարվա ցուցանիշից։ Նախորդ տարում ՀՀ-ում հաշվառվել է 80,556 մարդ։
Առաջին հորիզոնականում, ինչպես միշտ, կանգնած է մայրաքաղաք Երևանը։ Այս տարի Երևանում հաշվառվել է 10,888 մարդ, այն դեպքում երբ 2024-ին այդ թիվը կազմել է 33,263, հայտնում է «Փաստինֆոն»։
Կոտայքի մարզում այս տարվա առաջին եռամսյակում հաշվառվածների թիվը կազմել է 3945-ը նախորդ տարվա 12,845-ի փոխարեն։
Արարատի մարզում հաշվառվածներն այս տարվա առաջին եռամսյակում եղել են 3033-ը, իսկ նախորդ տարի 9686-ը։ Հաշվառումից հանված մարդկանց պարագայում պատկերը մի փոքր այլ է։ Եթե նախորդ տարում հաշվառումից հանված մարդկանց քանակը ՀՀ-ում եղել է 16,404-ը, ապա այս արդեն տարի այն կազմել է 24,449-ը։
Աշխարհագրորեն այս ցուցանիշներում նույնպես առաջնային տեղը զբաղեցնում է Երևանը, որտեղ այս տարի 7790 մարդ դուրս է եկել հաշվառումից։ Կոտայքում այդ թիվը կազմել է 2518, իսկ Արարատում՝ 2038:
Ըստ գործող կարգի՝ այն քաղաքացիները, ովքեր ստացել են ՀՀ քաղաքացիություն, բայց չունեն մշտական բնակության վայր Հայաստանում և հիմնականում բնակվում են արտերկրում, բնակչության պետական ռեգիստրում գրանցվում են իրենց օտարերկրյա բնակության հասցեով՝ ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու պահին։






