Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին:
Հանդիպման շրջանակում անդրադարձ է կատարվել 2024 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններին։ Կողմերը նաև կարծիքներ են փոխանակել Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգային ուղղությունների շուրջ։
Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:
Գրոնոյի այցը տարածաշրջանային է՝ մինչ ՀՀ գալը նա Ադրբեջանում էր, որտեղ այցելել է Նախիջևան՝ ենթակառուցվածքներին ծանոթանալու։






