Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն գրառմանը, որտեղ նա անդրադարձել է այսօրվա և նախկին Հայաստանի Հանրապետությունների տարբերությանը:
«Փաշինյանի Հայաստանը մինչփաշինյանական Հայաստանից իրականում տարբերվում է նրանով, որ առաջ Հայաստանը բանակցությունների սեղանի շուրջն էր նստած, իսկ հիմա` ուտեստի կարգավիճակով հայտնվել է սեղանի վրա:
Փաշինյանի գրառումները նմանվում են գարեջրի գովազդ անող և հաճույքով ինքնախաշվող խեցգետնի կենսախինդ բացականչություններին»,–գրել է Զուրաբյանը։
Փաշինյանը նույն օրը հրապարակած գրառման մեջ գրել էր. «Ո՞րն է այսօրվա եւ նախկին Հայաստանի Հանրապետությունների տարբերությունը:
Նախկինում Հայաստանի Հանրապետությունը գոյություն ուներ այլ երկրների շնորհիվ, այլ երկրների համար։
Այսօր Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունի իր շնորհիվ՝ իր քաղաքացիների շնորհիվ, իր քաղաքացիների համար։
Փառք նահատակներին եւ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»։






