Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով Ադրբեջանին b>միջանցք տալու խոսակցություններին, հիշել է հայկական ռադիոյի անեկդոտները։
«Հայկական ռադիոյին հարցնում են․ «Ճի՞շտ է, որ Հայաստանի (Փաշինյանի) Կառավարությունը ի կատարումն «Մեծ Թուրան» նախագծի՝ «Զանգեզուրի» արտատարածքային միջանցք է տվել, որը միակողմանի առավելություններ է բերում Ադրբեջանին»։
Հայկական ռադիոն պատասխանում է․ «Ճիշտ է, բայց ի կատարումն ոչ թե «Մեծ Թուրան», այլ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի, ոչ թե «Զանգեզուրի», այլ «Թրամփի», ոչ թե արտատարածքային, այլ տարածքային ամբողջականության, իրավազորության, ինքնիշխանության, սահմանների անխախտելիության շրջանակներում, ոչ թե միջանցք, այլ ուղի, ոչ թե միակողմանի, այլ փոխադարձ առավելություններով»,–ասվում է գրառման մեջ։
Մինչդեռ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հենց Փաշինյանի ներկայությամբ է խոսել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին Չինաստանում ընթացող ՇՀԿ համաժողվի շրջանակում ունեցած ելույթում։
Փաշինյանն էլ նրան հակադարձել է՝ ասելով, որ Ալիևի կողմից «օգտագործվող բառապաշարը չի ընկալվում այն տրամաբանության մեջ, որը համաձայնեցվել է Վաշինգտոնում»։






