AM
2 Սեպտեմբեր 2025 - 13:27 AMT

Երևանի կենտրոնում մեքենայի պայթյունի հետևանքով 3 անձ է հոսպիտալացվել. Մեկի վիճակը ծանր է

Երևանի կենտրոնում՝ Ամիրյան փողոցից Մաշտոցի պողոտա ձգվող հատվածում, տեղի է ունեցել պայթյուն. «Toyota» մակնիշի ավտոմեքենա է պայթել, հայտնում է Sputnik Արմենիան։

Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ պայթյունից տուժած 3 անձ հոսպիտալացվել է:

Տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, վերակենդանացման բաժանմունքում է: Մյուսի առողջական վիճակը` միջին ծանրության: Երրորդ քաղաքացին անցնում է համապատասխան հետազոտությունները, առողջական վիճակը գնահատվում է բավարար:

Ըստ առաջնային վարկածի՝ պայթյունի պատճառը եղել է մեքենայի բեռնախցիկում տեղադրված գազաբալոնը։