«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության սեպտեմբերի 2-ի նիստն անցել է նվարչության նախագահի տեղակալ, ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանի նախագահությամբ։
Նիստի ընթացքում հաստատվել է Արգիշտի Մեխակյանի թեկնածությունը՝ որպես Վաղարշապատի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում։
Քննարկման առարկա են դարձել կուսակցության սպասվող համաժողովի նախապատրաստական աշխատանքներին առնչվող հարցեր, ինչպես նաև այլ կուսակցական բնույթի խնդիրներ։






