Սեպտեմբերի 2-ին Երևանի Ամիրյան փողոցում մեքենայի պայթյունի հետևանքով ծանր վիրավորում ստացած քաղաքացին, ով գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում, այժմ տեղափոխվել է բաժանմունք։ Այդ մասին հայտնել են առողջապահության նախարարությունից, գրում է Sputnik Արմենիան։
«Վիճակը հիմա միջին ծանրության է, կյանքին վտանգ չի սպառնում։ Մյուս 2-ի վիճակը բավարար է, դուրս են գրվել»,– հայտնել են նախարարությունից։
Սեպտեմբերի 2–ին ժամը 14։40-ի սահմանում, Ամիրյան փողոցում կայանված ավտոմեքենայում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով վնասվել են նաև մոտակայքում գտնվող մի քանի ավտոմեքենաներ։ Պայթյունի արդյունքում երեք քաղաքացի հոսպիտալացվել է։






