AM
3 Սեպտեմբեր 2025 - 10:05 AMT

Բուհերում բակալավրի 25 մասնագիտությամբ տեղեր են թափուր մնացել

Պետական բուհերի բակալավրի 25 կրթական ծրագրերով ընդունելության տեղեր թափուր են մնացել: Այդ մասին հայտնել են բարձրագույն կրթության և գիտության կոմիտեից, տեղեկացնում է Radar Armenia-ն։

«Գնահատման և թեստավորման կենտրոնից ստացած տեղեկատվության համաձայն՝ 2025-2026 ուսումնական տարվա ընդունելության արդյունքներով ՀՀ պետական բուհերում թափուր են մնացել 25 բակալավրի կրթական ծրագրերով ընդունելության տեղերը»,- հայտնել են Կոմիտեից։

Ըստ կոմիտեի՝ թափուր են մնացել հետևյալ համալսարանների ֆակուլտետները՝

1.Հայաստանի պետական պոլիտեխնիկական համալսարան՝ Մեխանիկական համակարգերի կոմպյուտերային նախագծում, Oգտակար հանածոների հարստացում։

2.Հայաստանի պետական պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղ՝ Մետալուրգիա։

3.Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան՝ Աշխարհագրական տեղեկատվական համակարգեր։

4.Հայաստանի պետական մանկավարժական համալսարան՝ Գրադարանային-տեղեկատվական աղբյուրներ։

5.Երևանի պետական կոնսերվատորիա՝ Գործիքային կատարողականություն-ջազ կիթառ։

6.Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղ՝ Երաժշտագիտություն։

7.Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ՝ Թատերագիտություն։

8.Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղ՝ Կինոարվեստ։

9.Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղ՝ Դերասանական արվեստ, Ռեժիսուրա։

10.Գավառի պետական համալսարան՝ Կենսաբանություն, Աշխարհագրություն, Բնապահպանություն և բնօգտագործում, Դեղագործական քիմիա, Քարտեզագրություն և կադաստրային գործ։

11.Հայաստանի ազգային ագրարային համալսարան՝ Մեքենասարքավորումների ճարտարագիտություն, Պարենամթերքի տեխնոլոգիա, Ագրոէկոլոգիա, Բույսերի պաշտպանություն, Անտառային տնտեսություն և բնակավայրերի կանաչապատում, Կենդանագիտություն և կենսատեխնոլոգիա, Անասնաբուժական սանիտարական փորձաքննություն։

12.Գորիսի պետական համալսարան՝ Կենսաբանություն, Էլեկտրաէներգետիկա։