ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանը Պատգամավորը նաև ընդգծել է, որ որևէ տարօրինակ բան չի տեսնում վարչապետի՝ «կառավարությունը ես եմ» հայտարարության մեջ։
«Ի՞նչն է սխալ ասում Նիկոլ Փաշինյանը, այո՛, կառավարությունն ինքն է, ում ընտրել է ՀՀ քաղաքացին»,- պնդել է ՔՊ-ականը, հայտնում է Aysor.am-ը։
Նա նաև վստահություն է հայտնել, որ Նիկոլ Փաշինյանն իրական խաղաղություն է հաստատել երկրում։
«Դա այլևս իրականություն է։ Դուք չե՞ք տեսնում այդ խաղաղությունը, սահմանում այսօր չկան կրակոցներ»,- լրագրողներին ասել է նա։
Նրա համոզմամբ՝ ընդամենը տասը ամիս անց քաղաքացիներն իրենց քվեարկությամբ ցույց կտան, որ լիովին աջակցում են խաղաղության գաղափարին։
«Ես վստահ եմ, որ ՔՊ-ն ստանալու է քաղաքացիների ձայների մեծամասնությունը»,- ասել է Պալյանը։
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ասել է, որ որպես կառավարության անդամ՝ ինքն էլ է կառավարության մի մաս ու չի տեսնում հակասություն վարչապետի խոսքերի հետ։
Օգոստոսի 28–ի կառավարության նիստից հետո ճեպազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է․ «Կառավարությունը ես եմ, որևէ մեկը չի կարող իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունենալ, ընդհանրապես, եթե Կառավարությունում մարդիկ կան, որոնք իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունեն, հենց հիմա թող դիմում գրեն ու շենքերից դուրս գան, եթե՝ ոչ, ապա ես ինքս նրանց կհանեմ»։
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը դատի է տվել Փաշինյանին «Կառավարությունը ես եմ» արտահայտության համար։






