Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատը վավերացրել է «Ղազախստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների տեղաշարժի և մնալու մասին» համաձայնագիրը, ըստ որի՝ երկու երկրների քաղաքացիները կկարողանան ազատ մուտք գործել միմյանց տարածք՝ առանց վիզայի։ Այս մասին հայտնել է Ղազախստանի Ներքին գործերի նախարար Երժան Սադենովին։
Նախարարի պարզաբանմամբ՝ Հայաստանի և Ղազախստանի քաղաքացիները այժմ կարող են մուտք գործել միմյանց երկիր՝ ներկայացնելով միայն անձը հաստատող փաստաթուղթ և մնալ մինչև 90 օր առանց ոստիկանության գրանցման, հայտնում է Panorama.am-ը։
Սահմանված 90 օրից ավելի մնալու դեպքում հնարավոր է ժամկետը երկարաձգել՝ համաձայն ազգային օրենսդրության։ Դրա համար բավարար է ստանալ ժամանակավոր բնակության թույլտվություն, որը տրամադրվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում և անվճար հիմունքներով։
Այս կարգավորումը վերացնում է նախկին վիզային ռեժիմը, ինչի արդյունքում զգալիորեն կկրճատվեն քաղաքացիների ծախսերը՝ երկիր մուտք գործելիս։
Հայաստանի Հանրապետությունը համաձայնագիրը վավերացրել է դեռևս 2024 թվականի նոյեմբերի 15-ին։
Ըստ հրապարակված տվյալների՝ 2025 թվականի ընթացքում Ղազախստան մուտք է գործել մոտ 12 հազար Հայաստանի քաղաքացի։






