AM
3 Սեպտեմբեր 2025 - 12:59 AMT

ԱԺ ՔՊ խմբակցությունը համալրվել է նոր պատգամավորով․ Մանդատ է ստացել Վանիկ Օհանյանը

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնել է, որ սեպտեմբերի 1-ին ԱԺ նախագահի արձանագրությամբ վաղաժամկետ դադարեցվել են պատգամավոր Արեն Մկրտչյանի լիազորությունները։

Սեպտեմբերի 3-ին կայացած նիստում ԿԸՀ-ն որոշում է ընդունել նրա մանդատը փոխանցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական թեկնածու Վանիկ Սիրակի Օհանյանին։

Այսպիսով, Ազգային ժողովում ՔՊ խմբակցությունը համալրվել է նոր պատգամավորով։

Հայտարարվել է, որ Արեն Մկրտչյանը նշանակվելու է Լոռու մարզպետ։

Հանձնաժողովն օգոստոսի 29-ի հերթական նիստում լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավոր Արսեն Թորոսյանի մանդատը տվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Էսթեր Գագիկի Այվազյանին։