Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ճապոնիա:
Այցի շրջանակում Տոկիոյում նախատեսված է Հայաստանի և Ճապոնիայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Շիգերու Իշիբայի հանդիպումը: Հանդիպումն արդեն մեկնարկել է։
Սեպտեմբերի 5-ին ՀՀ վարչապետն Օսակայում կմասնակցի «Էքսպո 2025»-ի շրջանակում անցկացվելիք Հայաստանի ազգային օրվան նվիրված միջոցառմանը:
Փաշինյանը Ճապոնիա է մեկնել Չինաստանից, որտեղ գտնվում էր աշխատանքային այցով և մասնակցել է ՇՀԿ միջոցառումներին։






