Սեպտեմբերի 2-ից Երևան-Կապան-Երևան չվերթերը ժամանակավորապես դադարեցվել են, հայտնում է «Սյունիք» հեռուստատեսությունը։
Novair ընկերության տնօրեն Կարեն Վարդանյանը պարզաբանել է, որ անհրաժեշտ տեխնիկական սպասարկումից հետո ինքնաթիռը կրկին օդ կբարձրանա:
Երևան-Կապան-Երևան երթուղով կանոնավոր թռիչքները մեկնարկել են 2023–ի օգոստոսի 21-ից։






