Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ կառուցվել է ընտանի շների համար նախատեսված 8 զբոսայգի:
«Մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում արդեն կառուցվել է ընտանի շների համար նախատեսված 8 առանձնացված զբոսայգի, Երևանի քաղաքապետարանի «Կենդանիների խնամքի կենտրոն»-ի նախաձեռնությամբ արդեն իսկ ավելի քան 310 շուն էլ խնամակալության է հանձնվել։
Միացեք օնլայն արշավին և տեղադրեք Ձեր սիրելի կենդանու հետ լուսանկար #PetFriendlyYerevan հեշթեգով»,–ասվում է գրառման մեջ։






