AM
4 Սեպտեմբեր 2025 - 08:37 AMT

ՆԳՆ-ն հերքել է Խոյում համայնքապետի մասնակցությունը միջադեպին

Մամուլում լուրեր են շրջանառվում, թե Խոյի համայնքապետն ու նրա եղբայրը ծեծի են ենթարկել ոստիկաններին:

ՆԳՆ-ից հայտնել են. «Մամուլում տարատեսակ մեկնաբանություններ կան տեղի ունեցած դեպքի և մասնակիցների շրջանակի վերաբերյալ, որոնք իրականությանը չեն համապատասխանում, տեղեկացնում է «Հայկական ժամանակը»։

«Մի խումբ անձանց միջև եղել է միջադեպ․ կան ձերբակալվածներ: Վերծանվել են տեսախցիկների տեսագրություններ, հարցաքննվել են մի խումբ անձինք: Նշված միջադեպին Արմավիրի մարզի Խոյ վարչական շրջանի ղեկավարի մասնակցության վերաբերյալ ՆԳՆ ոստիկանությունում որևէ տվյալ չի ստացվել»,–ասվում է հրապարակման մեջ։