ԱԺ–ում մանդատը վայր դրած Արեն Մկրտչյանը նշանակվել է Լոռու մարզպետ, իսկ Մեծամոր համայնքի նախկին ղեկավար Վահրամ Խաչատրյանը ստանձնել է Արմավիրի մարզպետի պաշտոնը։ Որոշումներն ընդունվել են կառավարության նիստում։
Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել կառավարության անդամներին Արմավիրի մարզպետի պաշտոնը իրեն վստահելու համար։
Արեն Մկրտչյանն իր ելույթում ևս շնորհակալություն է հայտնել կառավարության վստահության համար և նշել, որ ջանք չի խնայելու Լոռու մարզի զարգացման գործում իր ներդրումն ունենալու համար»։
Լոռու մարզպետի պաշտոնը թափուր էր հունիսի 2-ից՝ նախկին մարզպետ Արամ Ղազարյանը ոստիկանապետ է նշանակվել։ Մկրտչյանի ԱԺ պատգամավորի մանդատն անցել է Վանիկ Օհանյանին։
Վահրամ Խաչատրյանը նախկին ՀՀԿ–ական է, իր անդամկացությունը կուսակցությունում դադարեցնելու մասին հայտարարել է 2018–ին՝ Փաշինյանի իշխանության գալուց հետո։






