AM
4 Սեպտեմբեր 2025 - 09:39 AMT

Սեպտեմբերից նոյեմբեր պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն

Սեպտեմբերի 23-ից մինչև նոյեմբերի 28-ը Հայաստանում պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն։ Որոշումն ընդունվել է գործադիրի նիստում։

Հավաքներն ուղղված են պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործմանը, վերապատրաստմանը և պատրաստմանը, պայմանավորված են ըստ անհրաժեշտության պահեստազորայիններին մարտական հերթապահության ներգրավելու անհրաժեշտությամբ։

Սահմանվել են ներգրավվող պահեստազորայինների կազմերը, մասնագիտությունները, քանակները, ներգրավման ժամկետները: