AM
4 Սեպտեմբեր 2025 - 10:47 AMT

Մխիթարյան․ «Վառեմ-մարեմի» շենքի վերականգնումը ֆինանսավորում են «Տաշիրն» ու Կարապետյանը

«Մեր մանկության տանգոն» ֆիլմից հայտնի Գյումրիում գտնվող «Վառեմ-մարեմի» պատշգամբը վերկանգնվում է «Տաշիր» ընկերության և գործարար Սամվել Կարապետյանի միջոցներով։ Այդ մասին տեսանյութով հայտնել է «Մեր ձևով» շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանը։

«Մեր ձևով» նախաձեռնության անդամ Ռուբեն Մխիթարյանը հայտնել է, որ մեկնարկել է «Վառեմ-մարեմ» հայտնի շենքի վերականգնումը։

«Վառեմ-մարեմ»-ի շենքը վերականգնվում է, վերականգնվում է վերջապես ու վերականգնվում է «Տաշիր» ընկերության և անձամբ ապօրինի կալանավորված Սամվել Կարապետյանի միջոցներով», -գրել է Մխիթարյանը։