Քաղաքացիական անձանց շարքում պատերազմի հետևանքով անհետ կորածների ընտանիքներն աջակցություն կստանան ևս 2 ամիս։ Կառավարությունն հաստատել է որոշումը։
Ըստ այս նախաձեռնության՝ անհայտ կորածների ընտանիքներին, որոնք քաղաքացիական անձի կարգավիճակ ունեն, շարունակելու է տրամադրվել ամսական 300,000 դրամ գումար՝ որպես սոցիալական աջակցություն։
Հիմնավորման մեջ նշվում է, որ դեռևս փաստացի կան քաղաքացիական անձինք, որոնց գտնվելու վայրը անհայտ է, իսկ նրանց ընտանիքները շարունակում են ունենալ պետական աջակցության կարիք։
Աջակցության ծրագիրն ընդլայնել ևս երկու ամսով՝ օգոստոսի և սեպտեմբերի համար։ Դիմումը պետք է ներկայացնել մինչև սեպտեմբերի 20-ը ներառյալ:






