AM
5 Սեպտեմբեր 2025 - 11:59 AMT

Սահմանային էլեկտրոնային կառավարման համակարգը կկարգավորվի օրենքով

Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի՝ ՍԷԿՏ-ի վերաբերյալ հիմնարար կարգավորումները կսահմանվեն օրենքով։ ««Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացվել է Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում և ստացել դրական եզրակացություն:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցի խոսքով ներկայումս համակարգի հետ կապված հարաբերություննները կարգավորվում են միայն Կառավարության որոշմամբ, հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։

Նախագծով սահմանվում են համակարգին հասանելիություն ունենալու եւ տվյալներ մուտքագրելու պայմանները: