Մեծամորի մանկապարտեզում իրականացված վերանորոգման աշխատանքներում կեղծիքների և չարաշահումների վերաբերյալՀակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են շինարարական և տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունների տնօրեններ: Այդ մասին հայտնել են Կոմիտեից, գրում է Radar Armenia-ն։
Նրանք մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու, դրան օժանդակելու, ինչպես նաև կեղծիք կատարելու մեջ։ Նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, մյուսի նկատմամբ՝ գրավը և տնային կալանքը:
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Մեծամորի մանկապարտեզում իրականացված վերանորոգման աշխատանքներում կեղծիքներ և չարաշահումներ են հայտնաբերվել, շինկազմակեպություների տնօրեններ են ձերբակալվել:






