ՀՀ ԱԺ խորհուրդը սեպտեմբերի 5-ին նիստ է գումարել: Այն վարել է ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը: Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի և սեպտեմբերի 8-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը:
Քննարկվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուի ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդի անդամ նշանակելու հարցը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Արուսյակ Ջուլհակյանի թեկնածությունը: «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները թեկնածուներ չեն առաջադրել: Մրցութային խորհրդի անդամ է նշանակվել Արուսյակ Ջուլհակյանը:
Խորհուրդը նաև սահմանել է, թե ինչ ընթացք է ստանալու օրակարգային հարցերի քննարկումը։ Ընդհանուր առմամբ, հերթական նիստերի օրակարգում ներառվել է 42 թեմա։
Բացի այդ, խորհրդի անդամները ծանոթացել են նաև միջխորհրդարանական համագործակցության վերաբերյալ ներկայացված հաշվետվությանը, որը վերաբերում է ութերորդ գումարման իններորդ նստաշրջանին։






