«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այսօր նիստ է անցկացրել Ազգային ժողովում՝ քննարկելու սեպտեմբերի 8-ին մեկնարկող հերթական նստաշրջանի օրակարգային հարցերը։ Խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի փոխանցմամբ՝ նիստի ընթացքում քննարկվել են առաջիկա օրերին ԱԺ-ում սպասվող որոշումները։
Նիստի շրջանակում խմբակցությունը որոշում է կայացրել ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել Հռիփսիմե Հունանյանին։
Բացի այդ, որոշում է ընդունվել Դավիթ Դանիելյանին նշանակել տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում։






