AM
6 Սեպտեմբեր 2025 - 07:42 AMT

Նախարար. Առողջապահության համաչափ զարգացումը մարզերում մեր գերակայություններից է

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը այոց ձորում հանդիպել է մարզային բժշկական կենտրոնների տնօրենների հետ։ Նա նշել է, որ առողջապահության համաչափ զարգացումը մարզերում նախարարության գերակայություններից է։

Հանդիպման ընթացքում քննարկման հիմնական թեման կազմել է 2025 թվականի առաջին կիսամյակի ամփոփումը, այնուհետև՝ առաջնահերթությունների հստակեցումն ու հաջորդ տարվա ծրագրերի պլանավորումը։

Բժշկական կենտրոնների ղեկավարները ներկայացրել են իրենց կողմից իրականացված աշխատանքներն ու առկա խնդիրները։

«Առողջապահության համաչափ զարգացումը մարզերում մեր գերակա ռազմավարություններից մեկն է, և կենտրոնացնելու ենք բոլոր ջանքերը մեր մարզաբնակ քաղաքացիներին համար հնարավոր դարձնելու տեղում որակյալ ու ժամանակակից բուժսպասարկում ստանալը: Ինձ համար շատ կարևոր է մեր քաղաքացիների գոհունակությունը կամ բարձրացրած խնդիրները, խնդրում եմ դրանց արագ արձագանքել և լինել հետևողական»,- նշել է նախարարը։

Նախարարի պարբերական դարձած արտագնա հանդիպումները մարզային ԲԿ-ների ղեկավարների հետ հնարավորություն են ստեղծում տեղում արձանագրելու խնդիրները, կիսվելու հաջողված փորձով և ամրապնդելու համագործակցությունը։