AM
6 Սեպտեմբեր 2025 - 07:43 AMT

Հայաստան կայցելի Չինաստանի քաղաքական խորհրդակցական պատվիրակությունը

ՀՀ կայցելի Չինաստանի Ժողովրդական քաղաքական խորհրդակցական համաժողովի 14-րդ ազգային կոմիտեի փոխնախագահ Սու Հուեյի գլխավորած պատվիրակությունը։ Այցը նախատեսված է սեպտեմբերի 17-19-ը։

Պատվիրակությանն ընդունելու մասին կարգադրություն է ստորագրել Ազգային ժողովի նախագահի տեղակալ և ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանը։

Կարգադրության համաձայն՝ պատվիրակությանը կընդունի ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան–Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանը։