AM
6 Սեպտեմբեր 2025 - 08:26 AMT

Սիմոնյան․ Հարցում հրապարակելիս՝ պարտադիր է նշել նաև պատվիրատուի անունը և ծառայության գինը

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը անդրադարձել է «GALLUP International»-ի հայաստանյան ներկայացուցչության կողմից հրապարակված վերջին սոցիոլոգիական հարցումներին։ Այդ մասին նա գրել է Տելեգրամի ալիքում։

«Նման հարցում հրապարակելիս՝ բոլոր թվերից զատ, վերջում պարտադիր է նշել նաև պատվիրատուի անունը և ծառայության գինը ցանկալի է ԱԱՀ-ով, և ռուբլու կանխիկացման փոխարժեքը վճարման պահին»,– նշել է Սիմոնյանը։

ՀՀ-ում անցկացված հասարակական հարցման համաձայն՝ քաղաքացիների 12.2 տոկոսը պատրաստ կողմ քվեարկել Սահմանադրության փոփոխությանը, եթե դա նպաստի իրական և կայուն խաղաղությանը Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ Այդ տվյալը հրապարակել է «GALLUP International»-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը՝ ամփոփելով օգոստոսի 25-30-նն անցկացված հարցման տվյալները։

58 տոկոսը համարում է, որ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը ՀՀ ներքին գործն է, և որևէ երկիր, այդ թվում՝ Ադրբեջանը, իրավունք չունի ազդելու այդ գործընթացի վրա: