AM
6 Սեպտեմբեր 2025 - 08:56 AMT

Գրիգորյանն ու Ռուֆոն քննարկել են ՀՀ-Ֆրանսիա անվտանգային գործակցությանը

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի սկզբին այցելել է Փարիզ, որտեղ հանդիպել է Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարության արտաքին հարաբերությունների և ռազմավարության հարցերով գլխավոր քարտուղար Ալիս Ռուֆոյին, հայտնում է ՀՀ ԱԽ գրասենյակը։

Հանդիպմանը քննարկվել են նաև Հայաստան-Ֆրանսիա անվտանգային հարաբերությունները:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են թե՛ տարածաշրջանային, թե՛ ավելի լայն աշխարհաքաղաքական անվտանգության միջավայրին՝ ընդգծելով խաղաղության հաստատման և կայունության պահպանման անհրաժեշտությունը։

Գրիգորյանը հանդիպել է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի Մայրցամաքային Եվրոպայի ու Թուրքիայի հարցերով խորհրդական Բերտրան Բուշվալտերին։

Կողմերն անդրադարձել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական համագործակցությանը միտված օրակարգին՝ նշելով երկկողմ քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և հաստատելով՝ շարունակելու են համագործակցությունը առաջիկա փուլերում՝ ամրապնդելու գործընկերային կապերը։