ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 7-10-ն աշխատանքային այցով կլինիԱվստրիայի Հանրապետությունում և Սլովակիայի Հանրապետությունում:
Վիեննայում և Բրատիսլավայում Գրիգորյանը կունենա աշխատանքային հանդիպումներ, հայտնում է Անվտանգության խորհուրդը:
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի սկզբին այցելել է Փարիզ, որտեղ հանդիպել է Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարության արտաքին հարաբերությունների և ռազմավարության հարցերով գլխավոր քարտուղար Ալիս Ռուֆոյին։ Գրիգորյանը հանդիպել է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի Մայրցամաքային Եվրոպայի ու Թուրքիայի հարցերով խորհրդական Բերտրան Բուշվալտերին։






