AM
6 Սեպտեմբեր 2025 - 11:11 AMT

ԱՄՆ-ում դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը մեղադրանք է առաջադրվել

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը՝ Մկրտիչ Մկրտչյանին, մեղադրանք է ներկայացվել, նա տնային կալանքի տակ է: Այդ մասին Factor TV-ին տեղեկացրել է Մկրտչյանի փաստաբան Գեղամ Հակոբյանը։

Բացի տնային կալանքից, նրա նկատմամբ կիրառվել են նաև գրավ և բացակայելու արգելք, հայտնում է Factor.am-ը։

Քննչական կոմիտեն հայտնել է, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում Մկրտչյան Մկրտչյանին մեղադրանք է ներկայացվել ՔՕ 335-րդ հոդվածի 1-ին մասով՝ կապված հրազենի, դրա հիմնական բաղադրիչների, ռազմամթերքի ու այլ առարկաների ապօրինի շրջանառության հետ։

Նարեկ Մկրտչյանի եղբորը ավելի վաղ ձերբակալել էին ոստիկանները։ Ըստ պաշտոնական տվյալների՝ նրա մեքենայում գտնվող անձը դուրս է նետել թմրանյութի նմանվող զանգված և փախուստի դիմել։ ՔԿ-ի հաղորդմամբ՝ Մկրտչյանի նկատմամբ թմրամիջոցի ապօրինի շրջանառության մասով մեղադրանք չի առաջադրվել։