AM
30 May 2002 - 19:50 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱԿՆԿԱԼՈՒՄ Է ՍՓՅՈՒՌՔԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ 50-100 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐԻ ՉԱՓՈՎ

«Հայաստան-Սփյուռք» երկրորդ համահայկական համաժողովի ընթացքում նախանշված` յոթ ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ է շուրջ 50-100 միլիոն դոլար: Այդ մասին լրագրողներին է հայտնել Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Նրա խոսքերով, Հայաստանի կառավարությունը մտադիր է այդ միջոցները ընդգրկել 2003 թվականի բյուջեի նախագծի մեջ, եթե սփյուռքը իսկապես մտադիր է օգնել: Վարչապետը նշել է, որ հնարավոր է նաեւ ծրագրերի ֆինանսավորման այլ տարբերակ` հիմնադրամների միջոցով, օրինակ, այնպես, ինչպես դա արվում է «Լինսի» հիմնադրամի շնորհիվ: «Մենք պատրաստ ենք համագործակցության եւ մեր նպատակները հայտնի են»:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: