AM
8 Սեպտեմբեր 2025 - 06:56 AMT

ԱՄՆ դեսպանատուն. Վիզայի տրամադրումից հետո ստուգումները չեն դադարում

ԱՄՆ դեսպանատունը տեղեկացրել է, որ վիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարում:

«Մենք շարունակաբար հետևում ենք, որ վիզա ունեցող անձինք թույլ չտան ԱՄՆ օրենքների ու ներգաղթային նորմերի խախտումներ, իսկ խախտման դեպքում նրանց սպասում է վիզայի չեղարկում և արտաքսում»,-նշվում է հայտարարության մեջ։