AM
8 Սեպտեմբեր 2025 - 07:00 AMT

Փաշինյան. ՀՀ-Բրազիլիա գործակցությունը կզարգանա ու կընդլայնվի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ Լուիս Ինասիու Լուլա Դա Սիլվային՝ Անկախության օրվա կապակցությամբ։

«Շնորհավորում եմ Բրազիլիայի Դաշնային Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Բարձր եմ գնահատում Հայաստանի և Բրազիլիայի միջև ձևավորված արդյունավետ գործընկերային հարաբերությունները և լիահույս եմ, որ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված համագործակցությունն առաջիկայում առավել կզարգանա և կընդլայնվի՝ ի նպաստ մեր պետությունների և ժողովուրդների:

Բրազիլի կողմից նախաձեռնված մի շարք գլոբալ նախաձեռնություններին Հայաստանի միանալը ևս վկայում է երկկողմ փոխգործակցության ամրապնդման մասին: Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր ձեռքբերումներ, իսկ Բրազիլի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և շարունակական առաջընթաց»,–ասվում է շնորհավորական ուղերձում։