Արցախից տեղահանված մոտ 800 ընտանիք Աբովյան քաղաքում մարդասիրական օգնություն է ստացել ՌԴ–ից: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ-ից, հայտնում է Sputnik Արմենիան։
Բացի հիմնական հավաքածուներից, երեխաներ ունեցող 150 ընտանիք ստացել է հատուկ մանկական հավաքածուներ, որոնք ներառում են սնունդ, հիգիենայի պարագաներ և փոքրիկների համար անհրաժեշտ ամեն ինչ:
«Շատերի համար այս փաթեթները պարզապես մթերք կամ հիգիենայի միջոցներ չեն, այլ կարևոր նշան են, որ իրենք միայնակ չեն իրենց դժբախտության մեջ», — ընդգծում են կամավորները տեղում։
Ավելի վաղ նման օգնություն տրամադրվել է նաև Մասիսում և Գյումրիում։ Ծրագրի իրականացման ամբողջ ընթացքում աջակցություն է ստացել արդեն ավելի քան 3300 ընտանիք։
Ակցիան դարձել է լայնածավալ աշխատանքի շարունակություն, որն օգոստոսի սկզբից իրականացնում են ռուսական մարդասիրական առաքելությունն ու «Եվրասիա» ՀԿ-ն։ Նախագիծն իրականացվում է նաև «Ռոսսոտրուդնիչեստվոյի» օգնությամբ և տեղական իշխանությունների ակտիվ աջակցությամբ:






