AM
8 Սեպտեմբեր 2025 - 08:03 AMT

Արաբկիր վարչական շրջանը նոր ղեկավար ունի

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը սեպտեմբերի 8-ին կայացած գործակարգավարական խորհրդակցության սկզբում հայտնել է, որ Վիլեն Արևշատյանը նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար, հայտնում է 1lurer.am-ը։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանի նոր խորհրդական է նշանակվել Արման Լազարյանը, իսկ Սուրեն Վարոսյանը ստացել է Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը։