Հանրապետության տարածքում` սեպտեմբերի 8-ի ցերեկը, 9-ին, 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 10-ին և 12-ին կեսօրից հետո, 11- ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 10-11-ին աստիճանաբար կնվազի 3-6 աստիճանով։
Քամին՝ արևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։
Քամին ընդհանուր առմամբ կլինի արևմտյան ուղղության՝ 2-5 մ/վ արագությամբ, սակայն ամպրոպների ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ հասնելով մինչև 17-20 մ/վ-ի։
Սեպտեմբերի 8-ին Լոռիում և Տավուշում օդի ջերմաստիճանը աստիճանաբար նվազել է 2-4 աստիճանով, մինչդեռ մնացած մարզերում զգալի փոփոխություններ չեն արձանագրվել։
Երևանում՝ սեպտեմբերի 8-ի ցերեկը, 9-10-ին, 12-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 11-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սպասվում է քամու ուժգնացում՝ ամպրոպի ժամանակ 16-19մ/վ, երեկոյան ժամերին՝ 13-16 մ/վ արագությամբ: Սեպտեմբերի 8-ի ցերեկը, 9-10-ին մայրաքաղաքում սպասվում է +32 աստիճան։






