AM
8 Սեպտեմբեր 2025 - 09:09 AMT

Կորեայի ձորի ճանապարհը դեռ փակ է՝ շարունակվում են վերանորոգման աշխատանքները

ՀՀ տարածքում գտնվող ճանապարհները հիմնականում անցանելի են, հայտնում են Փրկարար ծառայությունից։

Կորեայի ձորի ճանապարհահատվածը շարունակում է փակ մնալ։ Ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները դեռ ընթանում են, իսկ հաշվի առնելով ճանապարհին առկա քարաթափման վտանգը, այն օգոստոսի 19-ից ժամանակավորապես փակ է երթևեկության համար։

Վրաստանի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացվել է տեղեկատվություն, ըստ որի՝ Ստեփանծմինդա-Լարս միջպետական ավտոճանապարհը լիովին բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։