AM
6 June 2009 - 15:56 AMT

Երեւանում ծրագրվում է կազմակերպել ամերիկյան երգչուհի Ջեսսի Նորմանի համերգը

«XXI դարի հեռանկարներ» Միջազգային 10-րդ երաժշտական փառատոնի շրջանակներում ծրագրվում է Երեւանում կազմակերպել ամերիկյան երգչուհի Ջեսսի Նորմանի համերգը:

«Մենք բանակցություններ ենք վարել Յուրի Բաշմետի հետ (Բաշմետի եւ Նորմանի համատեղ համերգը կայացավ հունիսի 4-ին Մոսկվայում) եւ ներկայումս քննարկվում է Երեւանում ամերիկյան օպերայի պրիմադոննայի համերգի կազմակերպման հարցը»,- ասել է «XXI դարի հեռանկարներ» փառատոնի գեղարվեստական ղեկավար եւ նախագահ, երգահան Ստեփան Ռոստոմյանը: