AM
8 Սեպտեմբեր 2025 - 11:10 AMT

5000 երեխայի հաշվարկով յուրաքանչյուր համայնքում նախատեսվում է 1 սոցիալական աշխատող

Հայաստանում 5000 երեխայի հաշվարկով յուրաքանչյուր համայնքում նախատեսվում է 1 սոցիալական աշխատող։ Այդ մասին ԱԺ-ի նիստում ասել է սոցհարցերի փոխնախարարի պաշտոնակատար Տաթևիկ Ստեփանյանը՝ անդրադառնալով Հայկ Կոնջորյանի հարցին, թե հաճախ երեխաներին աշխատանքային շահագործման են ենթարկում, և արդյոք սոցաշխատողներն անելիք չունեն։

«Նոր օրենսդրական կարգավորմամբ հստակ սահմանել ենք այն կցված սոցիալական աշխատողին, որը պիտի պատասխանատու լինի երեխայի պաշտպանության համար։ 5000 երեխայի հաշվարկով յուրաքանչյուր համայնքում նախատեսել ենք 1 սոցիալական աշխատող»,- ասել է նա, հայտնում է Radar Armenia-ն։

Տաթևիկ Ստեփանյանը հավելել է, որ չնայած առկա են համապատասխան կարգավորումներ, սակայն գործնականում առկա է մասնագետների թվի պակաս։

«Այս աշխատանքը ներկայումս իրականացնում է ՆԳՆ աշխատողի միջոցով, որը բազմաթիվ այլ պարտականություններ ունի»,–ասել է նա։