ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը հայտարարել է, որ արցախցիները կարող էին բանակցել ադրբեջանցիների հետ, սակայն «ոչ այն պահին, երբ ստորագրվում էր Արցախի լուծարումը Եվլախում»։
Ի պատասխան լրագրողի պնդմանը, որ Պրահայում վարչապետ Նիկոլ Փաշինյանն է հայտարարել, որ Արցախը Ադրբեջանի մաս է, Հակոբյանն ասել է․ «Դա Արցախը հանձնել չէր», հայտնում է Panorama.am-ը։
ՔՊ-ական պատգամավորը, պնդելով, որ արցախցիներն իրենց կամքով են լքել Արցախը, հավելել է. «Էն ժամանակ ասում էինք՝ դուրս մի եկեք Արցախից, ասում էին՝ մեզ չեն թողնում Հայաստան գալ։ Հիմա եկել են Հայաստան՝ ասում են՝ չեք թողնում հետ վերադառնալ Արցախ… Մենք էլ ասում էինք՝ գնացեք բանակցեք ադրբեջանցիների հետ, բայց ոչ թե հասցնել այն պահին, որ Եվլախում ստրագրեիք Արցախի լուծարման փաստաթուղթը»։
Լարագրողը հակադրաձել է, որ Եվլախում որևէ փափտաթուղթ չի ստորագրվել, Հակոբյանը հարցրել է, թե բա որտեղ է ստարագրվել և լրագրողին հորդորել իրենից հեռու կանգնել։
Լրագրողները հակադարձեցին, որ այդ փաստաթուղթը ստորագրվել է Արցախում և որից տեղյակ է եղել Նիկոլ Փաշինյանը։
«Փաշինյանը որևէ դրույթ չի առաջարկել, իրենք իրենց որոշել՝ ստորագրել են»,-հայտարարել է Հակոբյանը։
Հակադարձելով լրագրողի այն պնդմանը, թե Փաշինյանը հանձնում է Մեղրիով անցնող ճանապարհը թվացյալ խաղաղության դիմաց՝ Հակոբյանն ասել է․ «Ճանապարհը, որ վերահսկվելու է ՀՀ օերնքներով, դուք համարո՞ւմ եք, որ ճանապա՞րհ ենք տվել»։
Հակոբյանը լուրջ չի համարել այն դիտարկումը, որ ճանապարհը բացելուց հետո 20 հազար ադրբեջանցի այդ ճանապարհով գալու է Սյունիք բնակվելու։
Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։






