AM
8 Սեպտեմբեր 2025 - 15:06 AMT

ՀՀ–ում ծնունդները պակասել են

Հայաստանում 2025 թվականի հունվարից հուլիս ամիսների ընթացքում >b>ծնված երեխաների թիվը 1009-ով պակաս է 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ:

Վիճակագրական կոմիտեն հայտնել է, որ այս տարվա առաջին յոթ ամսում բնակչության կենսունակության գործակիցը՝ ծնվածների և մահացածների հարաբերակցությունը, գրանցել է 16.6% աճ, մինչդեռ նախորդ տարվա նույն շրջանում այդ աճը կազմել է 23.6%։ Բնական հավելաճը 2025-ին նվազել է 29.5%-ով, գրում է Factor.am-ը։

Նշված ժամամանակաշրջանում մեռելածինների թիվը նվազել է 13․1%-ով, սակայն ավելացել են 0-1 և 0-4 տարեկան երեխաների մահերը, համապատասխանաբար՝ 12․7 %-ով և 13․3 %-ով։

2025-ի առաջին 7 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 13․8%-ով նվազել է նաև ամուսնությունների թիվը, իսկ ահա ամուսնալուծությունների քանակն ավելացել է՝ 6%-ով։