AM
9 Սեպտեմբեր 2025 - 06:15 AMT

Գրիգորյանը Սլովակիայում քննարկել է ՀՀ-ԵՄ գործակցության ընդլայնման հարցեր

Աշխատանքային այցով Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում գտնվող ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այդ երկրի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարարության պետքարտուղար Մարեկ Էշտոկի հետ քննարկել է Հայաստանի և Եվրամիության համագործակցության խորացման համար հայկական ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման անհրաժեշտությունը:

Գրիգորյանն ու Էշտոկը կարևորել են Հայաստանի ու Սլովակիայի միջև ակտիվ քաղաքական երկխոսությունը՝ շեշտելով բարձրաստիճան փոխայցելությունների դերը դրա ընդլայնման համար:

Կողմերը գաղափարներ են փոխանակել երկկողմ գործընկերության խորացման ուղիների շուրջ՝ առանձնացնելով մի շարք հիմնական ուղղություններ:

Պետքարտուղարի խնդրանքով, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ընթացքի շրջանակում ձեռք բերված առանցքային պայմանավորվածությունները: