Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտա 45 հասցեի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում քաղաքապետարանի մոտ՝ պահանջելով թույլ չտալ այգու և խաղահրապարակի տեղում նոր բարձրահարկի կառուցումը։
18-հարկանի բարձրահարկի կառուցումը նախատեսվում է իրականացնել մի քանի բազմաբնակարան շենքերի հենց մեջտեղում՝ խաղահրապարակի փոխարեն։ Բնակիչները վրդովված են ոչ միայն խիտ կառուցապատման պատճառով, այլև նշում են՝ անվտանգության խնդիր էլ կա, արտակարգ դեպքերում, օրինակ, հրշեջ մեքենա չի կարողանալու շենքին մոտենա, հայտնում է Sputnik Արմենիան։
Շենքի կառուցման թույլտվության հարցն ընդգրկված էր ավագանու 5-րդ նստաշրջանի առաջին նիստի օրակարգում՝ չզեկուցվող հարցերի ցանկում։ «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը բնակիչների հետ հանդիպման ժամանակ վստահեցրել է, որ վարչական շրջանի ղեկավարի բացասական եզրակացությունն է ստացվել, հարցն իր առաջարկով կհանվի օրակարգից՝ առանձին քննարկելու համար։ Խաչատրյանն առաջարկել է հանել հարցն օրակարգից, ինչն ընդունվել է։
«Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանն իր հերթին առաջարկել է չհանել հարցն օրակարգից, այլ այն դարձնել զեկուցվող, սակայն քաղաքապետ Տիգրան Ավինյանի առաջարկով հարցին կանդրադառնան մտքերի փոխանակության մասում։






