ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում դիմել է «ֆեմինիստ> կանանց՝ հետաքրքվելով, թե արդյո՞ք նրանք չեն պատրաստվում արձագանքել ՔՊ–ական Արթուր Հովհաննիսյանի հայտարարություններին՝ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հասցեին։
«Իսկ հիշո՞ւմ եք, որ ՔՊ կանայք խիստ հուզվել և վրդովվել էին, երբ ընդդիմադիր պատգամավորներից մեկն Աննա Հակոբյանին Փաշինյանի զուգընկերուհի էր անվանել: Դա նրանք համարել էին կնոջ թիրախավորում:
Տիկնայք «ֆեմինիստներ», Արթուր Հովհաննիսյանի խոսքերի վերաբերյալ ասելիք ունե՞ք, թե՞ դուք նույնքան սկզբունքային «ֆեմինիստներ եք», որքան սկզբունքային «ժողովրդավարներ» ու «ինքնիշխաններ»:
Ընդհանրապես, նկատե՞լ եք, որ դուք հաջողությամբ ու մեծ արագությամբ պղծում եք ցանկացած գաղափար, որի հետ փորձում եք ասոցացվել»,–ասվում է գրառման մեջ։
ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ խստորեն քննադատելով ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի՝ սեպտեմբերի 8-ին հնչեցրած հայտարարությունները ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանի հասցեին։ Նրանք պահանջում են, որ Հովհաննիսյանը հրապարակային ներողություն հայտնի, իսկ ԱԺ ղեկավարությունը՝ հասցեական դատապարտի նրա արարքը։
ԱԺ պատգամավոր Թագոհի Թովմասյանն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին պաշտոնական գրությամբ տեղեկացրել է, որ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը խանգարել է իր ճեպազրույցը, երբ խոսում էր Բաքվի բանտում խոշտանգվող հայ գերիների մասին։ «Պահանջում եմ, որ Հովհաննիսյանը ԱԺ մուտք գործելուց առաջ ամեն օր պարտադիր թեստավորվի թմրամիջոցների օգտագործման վերաբերյալ, իսկ արդյունքները լինեն հրապարակային»,–նշել է նա։
Արձագանքելով դրան՝ Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում անպարկեշտ արտահայտություն է թույլ տվել Թովմասյանի հասցեին՝ ասելով․ «Եթե նա իրեն թույլ է տալիս կնոջը ոչ վայել նման լկտի առաջարկ անել, ապա ես էլ կառաջարկեմ, որ ամեն օր սեռավարակի թեստ հանձնի, որպեսզի հասկանանք, թե այդ 4 տունն իրեն որտեղից»։






