Սեպտեմբերի 8–ին օրը Թեհրանում տեղի է ունեցել Հայաստանի, Հնդկաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարությունների տարածաշրջանային գլխավոր տնօրենների մակարդակով քաղաքական խորհրդակցությունների երրորդ փուլը։ Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ քննարկումները կայացել են կողմերի փոխհամաձայնությամբ։
Հանդիպման ընթացքում երեք պետությունները կարևորել են համագործակցության ընդլայնումը և ավելի խորը փոխգործակցության անհրաժեշտությունը՝ հատկապես հաղորդակցման ոլորտում, Հյուսիս–Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի (INSTC) զարգացմամբ, «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությամբ, ինչպես նաև Չաբահարի նավահանգստի ռազմավարական նշանակությամբ պայմանավորված, հայտնում է Radar Armenia-ն։
Նրանք անդրադարձ են կատարել նաև տնտեսության, առևտրի, մշակույթի, ժողովուրդների փոխհարաբերությունների ու այլ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում հարաբերությունների խորացման հնարավորություններին և մշակել են համապատասխան ռազմավարություններ։
Ըստ ձեռք բերված պայմանավորվածության՝ եռակողմ հաջորդ հանդիպումն անցկացվելու է Հայաստանում՝ հաջորդ տարում։
2023 թվականին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ՝ բեռնափոխադրումների կազմակերպման և Չաբահարում գործառնական կետ բացելու համար։ Երթուղու գործարկման ժամկետները, սակայն, հետաձգվել են






