AM
9 Սեպտեմբեր 2025 - 14:26 AMT

Սիմոնյանը՝ ընդդիմությանը․ Ձեր խոսույթը սպառվել է

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում հայտարարությունների ժամին ասել է, թե գործող ընդդիմությունը սպառվել է, հայտնում է Radar Armenia-ն։

«Նույն բաներն, արդեն 5 տարի ասում եք, և, ցավոք սրտի, թե ի ուրախություն, սպառվել է ձեր խոսույթը։ Դուք օրակարգ այլևս չեք թելադրում, չեք ձևավորում և չեք էլ կարողանալու ձևավորել»,- ասել է նա։

Սիմոնյանը նաև հավելել է, որ ընդդիմադիրները պետք է խորհեն այս իրողության մասին։

Սեպտեմբերի 8–ին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ԱԺ նիստի մեկնարկին ասել է, որ ընդդիմադիր ուժերն ամառային արձակուրդների ընթացքում չեն վերանայել իրենց մոտեցումները՝ շարունակում են կրկնել նույն ու հին տեքստերը: