AM
9 Սեպտեմբեր 2025 - 14:56 AMT

Տեր-Պետրոսյանը` Կոպիրկինին. Ռուսաստանի ներկայությունն Անդրկովկասում հույժ անհրաժեշտություն է

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը իր առանձնատանը ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։

Ավելի քան մեկ ժամ տևած զրույցի ընթացքում քննարկվել են հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակը, ինչպես նաև Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության և կայունության ապահովման հարցերը։

«Առաջին նախագահը հարկ է համարել ընդգծել հետևյալը` Ռուսաստանի ներկայությունն Անդրկովկասում հույժ անհրաժեշտություն է և պատմությամբ հաստատված իրողություն: Հայաստանի ազնիվ և հուսալի բարեկամներն են Ռուսաստանը, Իրանը, Վրաստանը, Ֆրանսիան, Հունաստանը, իսկ մոտ հեռանկարում՝ Չինաստանը և Հնդկաստանը»,– ասված է հաղորդագրությունում։

Տեր-Պետրոսյանն ու Կոպիրկինը հանդիպել էին նաև փետրվարի 18-ին։