AM
10 Սեպտեմբեր 2025 - 11:11 AMT

Գիտնականները Պուտինին պատմել են քաղցկեղի դեմ նոր բուժամիջոցի փորձարկումների մասին

«Սիրիուս» գիտատեխնոլոգիական համալսարանի երիտասարդ գիտնականները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին պատմել են մկների վրա քաղցկեղի դեմ նոր բուժամիջոցի հաջող փորձարկումների մասին։ Նրանք հույս են հայտնել, որ 2026 թվականին այն պատրաստ կլինի կլինիկական փորձարկումների, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Պատվաստանյութերն, ըստ էության, նման են վառելափայտի. դրանք թույլ են տալիս զարգացնել իմունային պատասխանը, բայց այն դեռ պետք է «բռնկել»։ Դրա համար մշակում ենք այն, ինչը կոչվում է իմունոադյուվանտ՝ ՌՆԹ մոլեկուլ, որն ուռուցքի մեջ ներարկելիս հանգեցնում է դրա բորբոքման՝ դրանով իսկ ամբողջ մարմնի օրգաններում հարուցելով իմունային պատասխան։ Մկների վրա փորձարկումների փուլում արդեն գրանցել ենք հիանալի արդյունքներ: Հուսով ենք, որ հաջորդ տարի միջոցը պատրաստ կլինի կլինիկական հետազոտությունների համար», – ասել է «Սիրիուս» գիտական խորհրդի նախագահ Ռոման Իվանովը։

Պուտինն այցելել է «Սիրիուս» գիտատեխնոլոգիական համալսարանի լաբորատոր համալիր և շփվել երիտասարդ գիտնականների հետ: Նրանք Պուտինին ներկայացրել են բեկումնային հետազոտություններ, այդ թվում՝ կենսաբժշկության ոլորտում։